25.04.20242502:34

Բարի Գալուստ!
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Կայքի Մենյու

Կայքի Մենյու

Create your own banner at 
mybannermaker.com! 

Create your own banner at mybannermaker.com!

Կայք

Կայքի Մենյու

Կայքի Մենյու

«  Февраль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Главная » 2012 » Февраль » 12 » Տրնդեզ, Տյառնընդառաջ2012
19:56
Տրնդեզ, Տյառնընդառաջ2012

Տրնդեզ, Տյառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և բազմաթիվ այլ անուններով է հայտնի տոնը, որ հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ շարունակ նշում է փետրվարի 13-14-ը:

Գլոբալացվող աշխարհը վերջին հարյուրամյակներին այսօրը նշում է Վալենտինի տոնը` որպես սիրահարների օր, բայց հայությունն այս օրվա համար ավելի հին ու բազմաբովանդակ  տոն ունի:

Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է:

Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում, կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ` հիշեցնելով նրան, որ ժամանակն է` տեղը զիջի գարնանը:

Խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որպեսզի օջախը հաջողակ լինի, թուխսի տակն էին լցնում, որպեսզի ճտերն անվնաս դուրս գան:

Կրակի ածուխը քսում էին նաև կոպերին, որպեսզի տեսողությունը պայծառ լիներ: Չբեր կանայք կրակով խանձում էին իրենց ներքանզգեստի մի հատվածը` ակնկալելով պտղաբերություն: Բարեհաջող ծննդաբերության համար մոխիրը լցնում էին ջրի մեջ և այն խմեցնում ծննդկանին: Տանտիկինները  մոխիրը լցնում էին հավաբները, որպեսզի  հավերը շատ ձու ածեին, լցնում էին կճուճների մեջ` ի նշան առատության: Մոխիրը նաև գարնանը շաղ էին տալիս արտում, որպեսզի մկները ցանքսը չվնասեին:

Տոնական խարույկի վրա հնում հայերը նաև բազմազան գուշակություններ էին անում: Օրինակ` տարվա բերքառատությունը որոշելու համար հետևում էին ծխի ուղղությանը.  եթե այն թեքվում էր հարավ կամ արևելք, ուրեմն առատ  բերք էր սպասվում, եթե հյուսիս կամ արևմուտք` վատ: Խարույկը վառելու պահին  հաճախ նաև կրակել են կամ աղմուկ բարձրացրել, ինչից վախեցած, շները հեռու են փախել: Շների փախուստի ուղին մատնանշել է, թե որ կողմից սպասեն տվյալ տարվա բերքի առատությունը: Կրակի ծուխն էր նաև ցույց տալիս, թե որ կողմից է գալու ցանկալի հարսնացուն կամ փեսացուն:

Խարույկավառության ընթացքում հաշվում էին նաև երկնքում երևացող սարյակների թիվը` այդպիսով որոշելով այդ տարվա յուղառատության չափը:

Քրիստոնեության ընդունումից հետո եկեղեցին Տրնդեզը նույնպես համապատասխանեցրել է քրիստոնեական տոնացույցին: Ըստ եկեղեցական ավանդության` Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին քառասուն օրականում տաճար են տարել: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար, և ընդառաջ է գալիս նրանց: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է տիրոջն ընդառաջ. տոնի  խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է:

Իսկ կրակի խորհուրդը, ըստ եկեղեցու, մաքրագործվելն է: Հիսուսն ասել է. «Ես եմ աշխարհի լույսը,  ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը»:

Վերջին տարիներին Հայ առաքելական եկեղեցին  Տրնդեզը նշում  է նաև որպես նորապսակների օրհնության օր: «Այս դեպքում եկեղեցին անում է այն, ինչ արդեն դարեր շարունակ ժողովուրդն էր անում»,- ասում է ազգագրագետ Սամվել Մկրտչյանը:

Նրա խոսքով` Տրնդեզը  համեմատաբար լավ պահպանված ու հիշվող ազգային տոներից է. «Այն, իհարկե, իր տարածվածությամբ, ծեսերի պահպանվածությամբ զիջում է Վարդավառին ու Զատիկին, սակայն ավելի լավ դիրքում է, քան, օրինակ, Սուրբ Սարգիսը»:

Մկրտչյանի խոսքով` ժամանակի ընթացքում տոների մոռացությունը օրինաչափություն է. հիշվում են միայն խաղարկային բնույթ ունեցող ծիսական հատվածները, սակայն անգամ դրանց բուն նշանակությունն է մոռացվում:

Տրնդեզի ծիսական համակարգն  ամբողջությամբ պահպանված է եղել մինչև XX դարի առաջին տասնամյակները: Մեր օրերում, սակայն, հիմնականում պահպանվել է խարույկավառությունը. մարդիկ, ցատկելով կրակի վրայից, հույս ունեն, որ այպիսով կձերբազատվեն չարից ու հիվանդություններից: Պահպանվել է նաև տոնին նորապսակներին օժիտ տալու ավանդույթը:

Просмотров: 988 | Добавил: ARMENIA | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]






duq vor cragric eq ogtvum
Всего ответов: 53